Արարատ Միրզոյանը չի հեռանա կառավարական առանձնատներից․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

արարատ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Ազգային ժողովի լուծարումից հետո ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը մտադիր է հեռանալ կառավարական առանձնատներից։ Այդպե՞ս է արդյոք՝ հարցրինք նրա խորհրդական Վահան Կոստանյանին։

«Պարոն Միրզոյանը շարունակում է հանդիսանալ ԱԺ նախագահ եւ կատարել իր լիազորությունները, հետեւաբար նաեւ՝ հանդիսանալ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձ»,- փոխանցեց Կոստանյանը, ինչը նշանակում է, թե հույս չունենաք՝ կառավարական առանձնատնից չի հեռանալու։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի լիազորությունները դադարեցվում են, երբ ԱԺ նոր նախագահ է ընտրվում, իսկ, ըստ օրենքի, խորհրդարանի խոսնակը, ՀՀ նախագահն ու վարչապետն ի պաշտոնե իրավունք ունեն կառավարական առանձնատներում բնակվել։ Սա նշանակում է, որ Արարատ Միրզոյանն առնվազն մինչեւ սեպտեմբեր կմնա «դաչայում»՝ մինչեւ հաջորդ ԱԺ նախագահի ընտրությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ