Սպիտակում բախվել են ՊՆ ծառայողի Volkswagen-ը և ՍՊԸ աշխատակցի Fiat-ը. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News  

վթար

Մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։10-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան փողոցում՝ «Ալեքս» սուպերմարկետի դիմաց, բախվել են Վանաձորի բնակիչ՝ 45-ամյա Յուրա Կոտոյանի վարած Fiat մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ՝ 24-ամյա Մամիկոն Խաչատրյանի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Յու. Կոտոյանի ուղևոր՝ Վանաձորի բնակիչ, 14-ամյա Ջ. Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը Fiat-ի վարորդի աղջիկն է, իսկ վարորդն աշխատում է Վանաձորում գործող «Շանթ Գյուրջոյան» ՍՊԸ-ում, իսկ Volkswagen-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես դասակի հրամանատար։

--00—ՄՀ