Վաղաժամկետ դադարել են Արցախի Հաշվեքննիչ պալատի նախագահի լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

նախագահ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 1-ին ստորագրել է արձանագրություն՝ ԱՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանի լիազորությունների դադարեցման մասին։

Արցախի ԱԺ-ից  հայտնում են, որ արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված։

Ավելի վաղ` մայիսի 25-ին, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես էր եկել Վահրամ Բաղդասարյանի հրաժարականի մասին հայտարարությամբ։

 --00—ՄՀ