Շուշիից ադրբեջանցիները կրակել էին Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել մեկի գույքը. կա քրգործ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

նկար

Ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերը Շուշի քաղաքից Ստեփանակերտի Մադաթով փողոցի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքով հարուցված քրեական գործն ընդունվել է ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնի վարույթ։ Այս մասին հայտնում է ԱՀ ՔԿ-ն։

«ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2021թ. ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի վարչական տարածքի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող Ադրբեջանի Հանրապետության կողմից օկուպացված և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող բլուրից ազգային ատելության շարժառիթով ուրիշի գույքը դիտավորությամբ զգալի չափերով հանրավտանգ եղանակով վնասելու նպատակով Ստեփանակերտ քաղաքի Մադաթով փողոցի ուղղությամբ կրակոցներ արձակելու, արդյունքում Ստեփանակերտ քաղաքի 1944թ. ծնված բնակչին սեփականության իրավունքով պատկանող տաղավարի տանիքը վնասելու և գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:

--00—ԼՄ