Մշակվել է ակնհայտ սուտ տեղեկությունների տարածումը քրեականացնող օրենքի նախագիծ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Գոհար Մելոյան

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»-ը հայտարարություն է տարածել, որում ասված է. 

«Հարգելի՛ ընդդիմադիր ուժեր.

Հաշվի առնելով պետական ինստիտուտների հեղինականությանը հասցված ահռելի վնասը՝ պաշտոնական տեղեկատվության և բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային խոսքի միջոցով առերևույթ սուտ տեղեկությունների տարածումն այլևս ունի բավարար չափով հանրային վտանգավորություն ՀՀ քրեական օրենսգրքով որպես քրեորեն պատժելի արարք նախատեսելու (քրեականացվելու) համար՝ միաժամանակ կանխելով նշված հանրորեն վտանգավոր արարքի իրականացման հետագա դեպքերը:

Վերոնշյալի կապակցությամբ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից մշակվել է պաշտոնատար անձի կողմից հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով հրապարակայնորեն կամ զանգվածային լրատվության միջոցով ակնհայտ սուտ տեղեկությունների տարածումը քրեականացնող օրենքի նախագիծ՝ նախատեսելով այն որպես սահմանադրական կարգի և պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործություն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի «Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին» որոշումը Սահմանադրական դատարանի որոշման արդյունքում անփոփոխ մնալու պարագայում՝ առաջարկում ենք խորհրդարանական ընդդիմությանը դիտարկել վերոնշյալ նախագիծը նորընտիր խորհրդարանի առաջին հերթական նստաշրջանում որպես օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու առաջարկը»։

․

--00--ԱՀ