Հունվարի 1-ից 4-ը ՃՈ հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել 139 մեքենա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 4, 24News

Thumbnail

Հունվարի 1-ի, ժամը 00.01-ից մինչև հունվարի 4-ի ժամը 12.00-ը Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել 139 տրանսպորտային միջոց, որից 126-ը ոչ սթափ վիճակում վարելու համար, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Միայն հունվարի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում, հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 43 տրանսպորտային միջոց, որից 42-ի վարորդները մեքենան վարել են անսթափ վիճակում:

Հարգելի վարորդներ, խստագույնս պահպանեք երթևեկության կանոնները, մի վտանգեք ձեր և երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը: