Քաղպայմանագիրը վարչության նիստ է անում. բուռն քննարկումներ են ընթանում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 9,  24News

նիկոլ

Երկու օր է՝ իշխող Քաղպայմանագիր կուսակցությունը վարչության նիստ է անում։ Դրանք, ինչպես հայտնում է Hraparak.am-ը, երկար՝ մոտ 5-6 ժամ են տեւում, որի ժամանակ քննարկում են բարձր պաշտոնների հարցը եւ հատկապես՝ ԱԺ պորտֆելների բաշխումը։

Կայքի տեղեկություններով՝ նիստը վարում է Նիկոլ Փաշինյանը, վարչության բոլոր անդամները ներկա են, բուռն քննարկում են ընթանում, որի ժամանակ բոլորն արտահայտվելու հնարավորություն են ստանում։ Դեռևս վերջնական որոշումներ չեն կայացվել, բայց երբ նիստերն ավարտեն պարզ կդառնա, թե ովքեր են զբաղեցնելու ՔՊ-ից առաջադրվելիք ԱԺ նախագահի, 2 փոխնախագահների, խմբակցության ղեկավարի, ԱԺ մշտական հանձնաժողովների 8 նախագահների պաշտոնները։ Նիստի ժամանակ բոլորը կարող են թեկնածուներ առաջադրել, կարծիք հայտնել, բայց վերջնական որոշումը կայացնում է Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով քննարկումները։

--00--ԱԹ