Արտահերթի արդյունքների վիճարկման հարցով ՍԴ-ի որոշման հրապարակման ժամը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

սդ

ՀՀ սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը հայտնում է.

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով որոշումը կհրապարակվի այսօր` 2021 թվականի հուլիսի 17-ին, ժ.21:00-ին դռնբաց նիստում։

Հիշեցնենք, որ քաղաքական չորս ուժեր Սահմանադրական դատարան էին ներկայացրել դիմում` ընտրությունների արդյունքները վիճարկելու համար:

--00--ԱԹ