Ձերբակալվել է Խաչատուր Սուքիասյանի եղբայրը․ փաստաբանը բողոք է ներկայացվել դատարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

Խաչատուր Սուքիասյան

Գործարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  ցուցակով պատգամավոր ընտրված Խաչատուր Սուքիասյանի  եղբայրը ձերբակալվել  է։

Փաստաբան Գոռ Միքայելյանը հաստատել է, որ Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվել է։

«Հիմնավոր փաստարկներով պնդում եմ, որ ձերբակալումն իրավաչափ չէ, և իմ կողմից արդեն բողոք է ներկայացվել դատարան»,-նշել է փաստաբանը։

Հիշեցնենք՝ երեկ Ամիրյան փողոցում կրակոցներ էին հնչել, ինչից հետո «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել 1979թ. ծնված ԱՄՆ մի քաղաքացի՝ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով։

--00--ԱՀ