Ֆրանսիայի վարչապետի նստավայրի մերձակայքում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

հրդեհ

Փարիզի 7-րդ շրջանում` վարչապետի նստավայրից` Մատինյոնյան պալատից ոչ հեռու, հրդեհ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:

Հրդեհը բռնկվել է պալատի մերձակայքում գտնվող վերանորոգվող շինությունում: Կառավարության ղեկավարի նստավայրը հրդեհից չի տուժել:

Հրշեջները դեպքի վայր են ժամանել տեղական ժամանակով 10:00-ից հետո: Նրանք կոչ են արել շրջանցել վայրը, որտեղ հրդեհ է բռնկվել:

--00--ԱԹ