Թավշյա հեղափոխությանը հանձնել «Տարվա լավագույն բեմադրություն» մրցանակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

«Թավշյա հեղափոխությանը հանձնել «Տարվա լավագույն բեմադրություն» մրցանակը՝ ժողովրդի մասնակցությամբ»,- 24TV-ի հետ հարցազրույցում ասաց «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արթուր Սահակյանը՝ անդրադառնալով վերջին տարիների հայաստանյան ներքաղաքական կյանքին։

«Լա՞վ է, որ Շուշին, Հադրութը մերը չեն, Արցախ չկա, մոռացվե՞ց, զի՞լ է, որ 5 հազար տղա զոհվեց, ամեն ինչ արվեց, որ պատերազմ լինի․ ես հույս ունեի, որ Հայաստանի ժողովուրդն ավելի սթափ է։ Նպատակ է եղել՝ ինչքան հիմարացնեք, այնքան լավ, և մենք ունեցանք այսպիսի հասարակություն։ Ցավոք, նույն կենտրոնից են ղեկավարվում թե՛ դիմություն, թե՛ ընդդիմություն։ Ոչ մի լավ բան չեմ սպասում մոտ ապագայում, հիմա այնպիսի բաներ են արվում, որ չես հավատում՝ նորմալ մարդը կարող է այդպիսի բաներ անել։ Սրիկայություն կատարածների դեմ հավաքները, ցույցերը, որպեսզի կասեցվեն, նորից մտցվելու է լոկդաուն»,-կարծիք հայտնեց Արթուր Սահակյանը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս