Գեղարքունիքում 34-ամյա տղամարդուն և նրա 3-ամյա երեխային վրաերթի են ենթարկել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

․

Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։25-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի, որովայնի փակ՝ տրավմա, որովայնի սուջային պատի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Սարուխան գյուղի բնակիչ՝ 34-ամյա Երջանիկ Դ-ն, իսկ «աջ ակնակապիճի վնասվածք, հեմատոմա» ախտորոշմամբ՝ Սարուխան գյուղի բնակիչ՝ 3-ամյա Ալեքս Լ-ն։

Հիվանդանոցում բժիշկները հայտնել են, որ Երջանիկ Դ-ն հայտնել է, որ իրենք վնասվածքները ստացել են Սարուխան գյուղի Հ. Աբրահամյան փողոցում վայր ընկնելու հետևանքով։

Պարզվել է, որ նույնը օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում, Սարուխան գյուղի Հ. Աբրահամյան փողոցում Լանջաղբյուր գյուղի բնակիչ՝ 76-ամյա Հենրիկ Մ-ն, վարելով ՎԱԶ 217030 մակնիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Երջանիկ Դ-ին և Ալեքս Լ-ին, որից հետո, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվել է հանդիպակաց երթևեկող Սարուխան գյուղի բնակիչ՝ 48-ամյա Արտյոմ Խ-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային։

--00--ԱՀ