Վարդենիսում մեր զորքը պատասխան կրակով ճնշել է ադրբեջանական ակտիվությունը․ զոհ չունենք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

սահման

Հանուն հայ զինվորի ՀԿ ն ախագահ, «Բանակ-ինֆո» կայքի համակարգող Դավիթ Թորոսյանը գրում է. 

«Վարդենիսի թևում տեղի ունեցածի մասին, քանի որ մանրամասներ պաշտոնական չեն ասվել, ես ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՍԵՄ։

Վարդենիսի թևում, հիմնական երկու տեղամասում է ընթացել հրաձգային փոխհրաձգություն` Սոթքի հատվածում (հանքի ուղղությամբ դիրքերը) և Կութ գյուղի թևում(գյուղի վրա չէ դիրքերի վրա)։ Զորքը բավական հաջող պատասխան կրակով ճնշել է ադրբեջանական ակտիվությունը։

Զոհ-վիրավոր չունենք, այս պահի ունեցած ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ։

Այս պահին նորմալ է, լուրջ միջադեպ չկա»։

--00--ԱՀ