«Ռադիոկայմ»-ի մոտ խոտածածկ տարածք է այրվում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

Օգոստոսի 15-ին՝ ժամը 14:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող «Ռադիոկայմ»-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 3 հա խոտածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։36-ին։

--00—ԼՄ