Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստին որոշվել է երկու ծառայողի աշխատանքից ազատել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Օգոստոսի 20-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: 

Մասնակցում էին ոստիկանության շտաբի պետը, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ:
Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության երկու ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ երկուսի նկատմամբ էլ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը։

--00--ԱԹ