Որոտանի գյուղապետը քննիչի որոշմամբ ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

նկար

Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանը քննիչի որոշմամբ ազատ է արձակվել։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատել է փաստաբան Արսեն Վարդանյանը։

Վարդանյանն այլ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ ինքն այլևս Օհանջանյանի փաստաբանը չէ։

Հիշեցնենք՝ Սուրեն Օհանջանյանը մեղադրվում է ընտրակաշառք տալու համար։ Ըստ նախաքննական մարմնի՝ նա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գյուղի բնակիչների հետ կազմակերպել է հանդիպումներ, որոնց ներկա է եղել նաև Գորիս համայնքի ղեկավարը, և առաջարկել սոցիալական օգնություն ստանալու համար դիմումներ ներկայացնել Գորիս համայնքի ղեկավարին` երաշխավորելով, որ դրանք միանշանակ բավարարվելու են: Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նա որոշ քաղաքացիների հայտնել է՝ սոցիալական աջակցություն տրամադրելու դեպքում պետք է մասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ քվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին։

--00—ԼՄ