Իրավապահները խուզարկում են Որոտան վարչական շրջանի ղեկավարի բնակարանը․ «Tert.am»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

նկար

Իրավապահները խուզարկում են Սյունիքի մարզի Որոտան վարչական շրջանի ղեկավար Սուրեն Օհանջանյանի բնակարանը։ Այս մասին Tert.am֊ի հետ զրույցում ասաց Սուրեն Օհանջանյանը։

«Դատարանի որոշումն են ցույց տվել խուզարկության թույլտվության վերաբերյալ, թե ինչ գործի շրջանակում է, ես տեղյակ չեմ»,-ասաց Օհանջանյանը՝ հավելելով, որ այս պահին ԱԱԾ ու ոստիկանության ծառայողները գտնվում են իրենց տանը։

--00—ԼՄ