Կապան-Գորիս միջպետական Մ2 ճանապարհը բաց է. Սյունիքի փոխմարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Բաբայան

Կապան-Գորիս միջպետական Մ2 ճանապարհը բաց է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 25-ին, ժամը 23։00-ից ադրբեջանական ԶՈՒ–երը փակել են Գորիս–Կապան ավտոճանապարհի Շուռնուխ–Կարմրաքար հատվածը՝ Շուռնուխ գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա ու հրաժարվում են բացել։ Ճանապարհի բացման ուղղությամբ բանակցություններ էին ընթանում: 

Նախօրեին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ահազանգել է, որ ադրբեջանական զինված ծառայողները կեսօրին փակել են նաեւ Գորիսից Որոտան տանող ճանապարհը։

--00--ԱԹ