Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում. վրաերթի ենթարկողը փախել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

նկար

Օգոստոսի 28-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։45-ի սահմանում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան տանող ճանապարհի ոլորանապտույտ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին, ում, թողնելով անօգնական, դիմել է փախուստի։ Վրաերթի ենթարկված երիտասարդ տղան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում վրաերթի ենթարկվածի ազգականների ինքնազգացողությունը վատացել է, և օպերատիվորեն ժամանել է Եղվարդ քաղաքի բժիշկների հերթապահ խումբը, որոնք տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո կնոջը տեղափոխել են հիվանդանոց։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ 

Ոստիկանները վրաերթի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր և ենթադրյալ վրաերթ կատարած ավտոմեքենայի դետալներ։  

--00—ԼՄ