Երևանում մինչև սեպտեմբերի 7-ը տեղումներ չեն լինի, որոշ մարզերում կլինի անձրև և կարկուտ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

նկար
Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով:

նկար
Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

նկար

--00—ԼՄ