ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
«Ալիևի վերջին հայտարարություններն ունեն երկու ուղղություն, մեկը՝ ՌԴ, և երկրորդը՝ Հայաստանի ներքին լսարան։ Ալիևը խոսքն ուղղում է հայ ժողովրդին, թե տեսեք ինչպիսի պլաններ ունեմ կամ ինչպիսի պայմանավորվածություններ ունեմ ձեր ղեկավարի հետ, այնպես որ, համակերպվեք, մենք գալու ենք»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Նա անդրադարձել է նաև ներքաղաքական վիճակին՝ նշելով իրենց վերջին հետազոտության արդյունքները, ըստ որի, հանրությունը շատ ցածր է գնահատել 8-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքները:
Խոսելով պարտադիր պատվաստումից՝ բանախոսը նշել է ,թե այդ ինչ կախարդանքով ստացվեց, որ թեստավորումները, որոնք նախկինում արժեին 15000-20000 դրամ, այսօր անցկացվում են 5000-6000 դրամով, արդյոք կա՞ այստեղ կոռուպցիոն ռիսկ:
Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող և այլ ուշագրավ հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ