Անարդար է, երբ պարտության պատճառ կապիտուլյանտն իր արկածախնդրության համար դեռ չի պատժվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Արդարության ճգնաժամն այսօր թե քաղաքական է, թե տարածաշրջանային։ «Հետպատերազմյան Հայաստան. ի՞նչ քայլեր ձեռնարկել» խորագրով ժողովին այսօր հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Անարդար է, որ պատերազմի մունետիկ և պարտության պատճառ կապիտուլյանտն իր արկածախնդրության և աղետաբեր քաղաքականության համար դեռ չի պատժվել օրենքի շրջանականերում և չի արժանացել հետպատերազմյան շոկը չհաղթահարած մեր ժողովրդի անեծքին։ Անարդար է, երբ ագրեսիայի հետևանքով հազարավոր կյանքեր խլելուց և բազմահազար հայերի հայրենազրկվելուց հետո այժմ մեզ փորձում են թելադրել այսպես ասած խաղաղասիրական օրակարգ»,- նշեց նա։

Սարգսյանի խոսքով՝ անարդարությունից չի կարող ծնվել ոչ ներքին կայունություն, ոչ էլ արտաքին խաղաղություն։

--00--ԱԹ