ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան կարևոր դեր են խաղում հետպատերազմական շրջանում Հարավային Կովկասում կայունության հաստատման ու զարգացման համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ալիևը հիշեցրել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ԼՂ՝ Աղդամի շրջանում հրադադարի վերահսկման համատեղ կենտրոն են ստեղծել: Միևնույն ժամանակ, ըստ նրա, ռուս խաղաղապահները միջոցներ են ձեռնարկում «հայ բնակիչների բնակության վայրերում խաղաղության պահպանման» ուղղությամբ:
--00--ԱԹ