Արցախի նախագահն ընդունել է «Սև հովազ» կամավորական ջոկատի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է «Սև հովազ» կամավորական ջոկատի ներկայացուցիչներին:

Հարությունյանն անուրանալի է համարել հրամանատարի՝ Արցախի հերոսի բարձրագույն կոչմանը հետմահու արժանացած Ռուստամ Գասպարյանի գլխավորությամբ ջոկատի տղաների ունեցած ներդրումը հայրենիքի պաշտպանության գործում, նշել, որ հերոս քաջորդիների շնորհիվ Արցախը շարունակում է ապրել և պայքարել:

Քննարկվել են հետպատերազմյան ժամանակաշրջանում Արցախում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ընթացքը, դրանցում համահայկական ներուժի ներգրավման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր:

--00—ԼՄ