Հանդիպել են հայ և եվրոպացի կին հրշեջ-փրկարարները

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4,  24 News

թվինինգ

«Թվինինգ» ծրագրի ներկայացուցիչները Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հանդիպել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կին հրշեջ-փրկարարների, «911» ծառայության օպերատորների հետ: Նպատակն էր հայ մասնագետներին ներկայացնել եվրոպական փորձը:

Ծրագրի միջազգային բաղադրիչի ղեկավար Սեսիլիա Ուներամը, որը Շվեդիայի առաջին կին հրշեջ-փրկարար սպան էր՝ ներկայացրել է իր անցած ուղին, նաև պատասխանել հարցերին:

--00—ՄՀ