Բարեկարգվում են Կողբացի փողոցի մայթերը. դրանք նախկինում ծառայում էին որպես կայանատեղի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Կողբացի

Հետիոտնի հարմարավետությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերով նորոգվում ու սալիկապատվում են երևանյան մայթերը: Յուրօրինակ մոտեցմամբ են բարեկարգվում նաև Կողբացի փողոցի մայթերը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը:

«Մասնավորի կողմից նախորդ տարի նախաձեռնված ծրագիրն այս տարի շարունակում է համայնքը: Հարակից սիզամարգերում կիրականացվեն նաև կանաչապատման աշխատանքներ: 

Նախկինում նշված փողոցի մայթերը հիմնականում ծառայում էին ավտոմեքենաների կայանմանը: Ծրագրի շրջանակում մայթեր են կառուցվում նաև կամարանցումներում:

Նախագիծը նախատեսվում է շարունակել մինչև Ամիրյան փողոցի կամարանցում»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00--ԱԹ