Փաշինյանը կմեկնի Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: 

Ֆորումի շրջանակում նախատեսվում են ՀՀ վարչապետի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների, բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ: 

Դավոսում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին (IGWEL) և Համաշխարհային քաղաքացիական ֆորումին: 

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ: