27 միավորված համայնքներ շուտով էներգիա կստանան արևից․ Սուրեն Պապիկյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21,  24 News

Սուրեն Պապիկյան

27 միավորված համայնքներ շուտով էներգիա կստանան արևից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

«200 կառույցների տանիքներին կտեղադրվեն արևային կայաններ, էլեկտրաէներգիայի ծախսը կկրճատվի, արդյունքում` համայքներն ավելի շատ գումար կխնայեն։

Ծրագիրն իրականացվում է Կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով. այլընտրանքային էներգիա ստանալու համար մոտ 2 միլիարդ ՀՀ դրամ է ներդրվել»,- գրել է նա։

--00--ԱՀ

Տեսանյութեր