Կյանքից հեռացել է արվեստաբան Շահեն Խաչատրյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Շահեն Խ

Կյանքից հեռացել է արվեստաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պատկերասրահի երկարամյա տնօրեն Շահեն Խաչատրյանը:

Նա ծնվել է 1934 թվականին Հալեպում։ 1946 թվականին հայրենադարձել է։

1965 թվականին ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։ 1959 թվականից աշխատել է Հայաստանի ազգային պատկերասրահում, 1991-2003 թվականներին՝ տնօրեն, 1967-2004 թվականներին միաժամանակ՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, 2004 թվականից՝ փոխտնօրեն, 1987 թվականից՝ Մշակույթի հայկական ֆոնդի փոխնախագահ։

--00--ԱԹ

Տեսանյութեր