Երևանում Mercedes մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

վթար

Այսօր` նոյեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ  է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։10-ի սահմաններում Mercedes մակնիշի բեռնատարը Շիրազի փողոցի 48 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

Վրաերթի ենթարկվածը, ով միջին տարիքի կին է, տեղում մահացել է, վարորդն էլ փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել նրան, սակայն, երբ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը, վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին։

Փաստի առթիվ Գ. Գալստյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։ 

--00--ԱԹ