7-ամյա երեխային վրաերթի ենթարկած 70 տարեկան վարորդը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

հասարակական

Սեպտեմբերի 27-ին, ժամը 19.00-ին, Երևանի Լեփսիուսի փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 70-ամյա տղամարդը՝ իր վարած «Սեատ Տոլեդո» մակնիշի ավտոմեքենայով։ Նա սեպտեմբերի 29-ին հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին և տվել բացատրություն:

Կատարվում է քննություն։

--0--ԿԿ