Երևանում Mitsubishi-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. այսօր նրա ծննդյան օրն էր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Screenshot_56

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 45-ամյա Մհեր Մ.-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Կիևյան-Օրբելի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 63-ամյա Մուշեղ Գ.-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11, Երևանի շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության թիվ 06 բրիգադի անձնակազմի բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը, ապա տեղում օգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի ծառայության գծով տեղակալ Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ