Ռազմահայրենասիրական օրգիայի այլընտրանքը այլասերվածությունը չէ, այլ՝ գիտությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Ռազմահայրենասիրական օրգիայի այլընտրանքն այլասերվածությունը չէ, այլ՝ գիտությունը: Այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Արման Գրիգորյանը։

Հարցազրույցը կազմված է երկու հատվածից․ առաջին մասում Գրիգորյանը փորձում է վերլուծել ներքաղաքական և աշխարհաքաղաքական հիմնախնդիրները, իսկ երկրորդ մասում ներկայացնում է կրթության և գիտության ոլորտներում, իր համոզմամբ, կարևոր բարեփոխումները, որոնք պետք է կյանքի կոչվեն։

Խոսելով ներքաղաքական իրադրությունից՝ Գրիգորյանը, նշեց, թե ընդդիմության քննադատության բովանդակությունն իր համար այդքան էլ ընկալելի չէ, քանի որ այն Ղարաբաղի հարցում հռետորաբանությամբ և մոտեցումներով երբևէ չի տարբերվել Նիկոլ Փաշինյանի մոտեցումներից։

Կրթության վերաբերյալ Գրիգորյանը շեշտեց, որ անհրաժեշտ են ցավոտ բարեփոխումներ։ «Առաջին հերթին պետք է կրթությունն ու գիտությունը համապատասխանեցվեն երկրի տնտեսության պահանջներին, պետք է փոխվեն պրոֆեսորա-դասախոսական կազմի գործունեության չափանիշները, պետք է բացառվի կրթության և գիտության տարանջատումը, Ազգային ակադեմիան պետք է լուծարվի»-հավելեց բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյությում։