Նիկոլ Փաշինյանը հեղաշրջում կանխեց. փայլուն գործողություն էր. Լևոն Շիրինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News    

Հայաստանում հեղաշրջում էր նախապատրաստվում, և միանգամից երեք ուժային կառույցում ղեկավարների փոփոխությունը հենց դա էր նշանակում: Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը:

«Փաշինյանը փոխում է կառույցների նախկին ղեկավարներին, որովհետև վստահելի չէին, իսկ հաջորդ օրը գործողություններ են իրականացվում։ Նա այդպես կանխում է այն, ինչ ծրագրվում էր»,- նշել է քաղաքագետը:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին՝ Շիրինյանը նշել է, որ օլիգարխիատը նոր Հայաստանում տեղ չունի, իսկ ԱԱԾ-ի շենքի առջև ոստիկանությունն իրականացրեց փայլուն գործողություն:

Բանախոսն անդրադարձել է նաև համավարակի դեմ պայքարին միտված պետության քայլերին, և դրանով պայմանավորված առաջիկա ներքաղաքական զարգացումներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ

Տեսանյութեր