Գյումրիում դիմավորել են բրոնզե և արծաթե մեդալներ նվաճած մարզիկներին՝ Բաչկովին և Չալոյանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

նկար

Նոյեմբերի 8-ին Գյումրիում դիմավորել են Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում բրոնզե և արծաթե մեդալներ նվաճած գյումրեցի մարզիկներ Հովհաննես Բաչկովին և Դավիթ Չալոյանին: Այդ մասին հայտնում է Գյումրու համայնքապետարանում։

Մարզիկին դիմավորել են մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի, սպորտի ոլորտի պատասխանատուներ, ներկայացուցիչներ և այլք: Ներկաները շնորհավորել են մարզիկներին, միաժամանակ հույս հայտնել, որ գյուրեցի մարզիկները հետագա մրցաշարերից ևս կվերադառնա նվաճումներով:

--00—ԼՄ