Մեզ վռնդելու կարիք չկա, ոչ մեկիս կյանքի նպատակը չէ մինչև կյանքի վերջ բազմել իշխանության գահին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

«Խորհրդարանում ազգի թշնամիները չեն նստած, որ դիմադրությամբ պետք է հեռացնեն։ Համազգային դիմադրություն պետք է ձևավորվեր մեր հիմնական թշնամու դեմ»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն՝ անդրադառնալով ընդդիմության հանրահավաքին:

«Չգիտեմ, արդյո՞ք մեր ազգի համար մեծ հաջողություն է, որ մեզ վռնդելով՝ ընդդիմությունը գա իշխանության: Մեզ վռնդելու կարիք չկա, ոչ մեկիս կյանքի նպատակը չէ մինչև վերջ բազմել իշխանության գահին: Իշխանության մնալը մեծ պարտականությունն ու պատասխանատվությունն է, և երբ լինեն ընտրություններ, ու ժողովուրդը որոշի, որ մենք չպետք է լինենք, չեմ կարծում, որ մեր թիմից որևէ մեկը կընդդիմանա»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։