Կովկասյան ընձառյուծն ու նրա ձագերը․ տեսախցիկը հայկական բնաշխարհում նոր կադրեր է ֆիքսել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանը գիշերային շրջայցի ժամանակ նկարահանել է կովկասյան ընձառյուծին իր ձագուկների հետ։

Բնությունը վերականգնվում է և ընձառյուծի այս բացառիկ նկարահանումը մեզ ավելի է պարտավորեցնում այսուհետ լինել շատ ավելի ուշադիր, ու ավելի ուժեղացնել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության համակարգը։

Հիշեցնենք, որ Հայաստանում բնակվում է ընձառյուծի կովկասյան ենթատեսակը (Panthera pardus tulliana), այն գրանցված է Հայաստանի կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կարմիր ցուցակում «կրիտիկական» կարգավիճակով:

--00—ԼՄ