Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պատգամավորների պատվիրակություն է գործուղվում Ստեփանակերտ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

արց

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ պատգամավորների պատվիրակություն է գործուղվում Ստեփանակերտ։

Դեկտեմբերի 3-ից 5-ը Ստեփանակերտում անցկացվելու են համատեղ խորհրդարանական լսումներ։

Արցախ են մեկնելու ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատգամավորներ Թագուհի Ղազարյանը, Լիլիթ Գալստյանը, Հասմիկ Հակոբյանը, Նարեկ Բաբայանը, Էլինար Վարդանյանը, Հակոբ Ասլանյանը, Կնյազ ՀասանովԸ, նույն հանձնաժողովի քարտուղարության համակարգող փորձագետ Մարինե Հակոբյանն ու Ազգային ժողովի պատգամավորի օգնական Անուշ Բարեղամյանը:

--00—ԼՄ