Ադրբեջանը ևս մեկ կորուստ ունի․ ներկայացնում են իբրև ոչ մարտական պայմաններում մահացած

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12,  24 News

Ադրբեջան

Առանձին համակցված բանակի զինծառայող Հասանով Նուրլան Էլդար օղլուն (լուսանկարում) դեկտեմբերի 10-ի երեկոյան «մահացել է ոչ մարտական ​​պայմաններում»։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները։

Ավելի վաղ Infoteka24 պորտալը գրել էր, որ Հայաստանի զինված ուժերի զինծառայողներից մեկը հայտնել էր, թե ականատես է եղել առնվազն մեկ ադրբեջանցի զինծառայողի մահվանը՝ Գեղարքունիքի մարզում դեկտեմբերի 10-ին հայկական դիրքերի վրա ադրբեջանական կողմի հարձակման ժամանակ։

Ինչպես հաստատել էր աղբյուրը, Ադրբեջանի ՊՆ թաքցնում է իր կորուստները, դրանք ներկայացնելով ոչ մարտական պայմաններում կորուստներ։

--00—ՄՀ