Աջարիայում մանդարինի պատճառով վեճ է եղել, երեք մարդ վիրավորվել է

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13,  24 News

ոստիկանություն

Քոբուլեթիի (Աջարիա) կլինիկաներից մեկը ուշ գիշերով երեք տղամարդ է տեղափոխվել դանակահարման բազմաթիվ հետքերով։

Վրացական լրատվամիջոցները՝ վկայակոչեով ականատեսներին, հայտնել են, որ արյունոտ քաշքշուկին նախորդել է վեճը երկու տղամարդու միջև, որին մասնակցել է առնվազն յոթ մարդ։

Ըստ ականատեսների՝ վեճը սկսվել էր մանդարինի բեռնման ժամանակ։

Բժիշկների խոսքով՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանց վիճակը միջին ծանրության է։

Վրաստանի ՆԳՆ-ն դեպքի առիթով հետաքննություն է սկսել։ Կալանավորվել է մեկ մարդ։ 

 --00—ՄՀ