Երևանի Սունդուկյան փողոցի Վաղարշյան-Գյուլբենկյան հատվածում մայթը վերադարձրին բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Հասարակական

Սունդուկյան փողոցի՝ Վաղարշյան-Գյուլբենկյան հատվածում տասնամյակներ առաջ կառուցված մայթից մնացել էին միայն հիշողություններ:

Արաբկիր վարչական շրջանի վարչակազմից հայտնում են, որ մայթի վերականգնումը շատ սպասված նախաձեռնություն էր թե՛ հարակից տների և շենքերի բնակիչների, և թե՛ այս հատվածով անցուդարձ անող քաղաքացիների համար: Վերականգնման աշխատանքներին զուգահեռ բացազատվում են մայթի՝ տարիների ընթացքում քաղաքացիների կողմից յուրացված հատվածները:

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների հորդորով քաղաքացիների կողմից վերափոխվում են նաև հարակից ավտոտնակների դարպասները՝ հետիոտնի համար անարգել անցուդարձ ապահովելու նպատակով:

--00--ԿԿ