Վանում երկրաշարժ և հետցնցումներ են գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

նկար

Թուրքիայի Վան նահանգի Տուշպա շրջանում գրանվել է երկրաշարժ 3.9 բալ ուժգնությամբ: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ էպիկենտրոնը գտնվել է 7.3 կմ խորության վրա, գրում է ermenihaber.am-ը։

Երկրաշարժը զգացվել է հարակից շրջաններում: Մահացածներ և ավերածություններ չկան:

Նշվում է, որ երկրաշարժից հետո գրանցվել են հետցնցումներ, ավելի թույլ ուժգնությամբ: 

--00—ԼՄ