Պետական մարմնին հարիր չէ խոսել «հաղթանակի» մասին ընդդեմ քաղաքացու․ իրավաբան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Ռոբերտ Հայրապետյան

«ՍԴ որոշումը առողջապահության նախարարության հաղթանակն է». այս մասին այսօր հայտարարել է ԱՆ իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

«Երեկ այս գերատեսչությունը, ամենայն հավանականությամբ վերոնշյալ տիկնոջ մկրտությամբ, ՍԴ նիստից անմիջապես հետո հայտարարություն տարածեց որոշման վերաբերյալ: Նախարարությունն իր հայտարարությունը հրապարակել էր այնպիսի իմպերատիվությամբ, կարծես ՍԴ-ի կողմից պատվիրակվել էր իրականացնելու վերջինիս մամլո ծառայության պարտականությունները։

Ամենաքիչը աբսուրդ է պետական մարմնի իրավաբանական ստորաբաժանման ղեկավարի կողմից նմանաբովանդակ հայտարարությունը առնվազն 2 պատճառաբանությամբ.

1. Նախ բոլորս ծանոթ ենք բացառապես ՍԴ որոշման եզրափակիչ մասին, որը մի կերպ ընթերցեց ՍԴ նախագահ* Արման Դիլանյանը, և նվազագույնը ոչ պրոֆեսիոնալ է որոշման բովանդակությանն անտեղյակ լինելով ծավալատարածական մեկնաբանություններ տարածելը:

2. Պետական մարմնին հարիր չէ խոսել «հաղթանակի» մասին ընդդեմ քաղաքացու, քանի որ պետությունը չի կարող հաղթել ինքն իրեն մեկ այլ պետական կառույցում:

Հ.Գ. ՍԴ որոշմանը և դրանից բխող իրավական հետևանքներին կանդրադառնամ դրա ամբողջական բովանդակությանը ծանոթանալուց հետո»,- գրել է Հայրապետյանը:

--00--ԱՀ