ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանից դուրս կբերվեն հունվարի 13-ից․ Տոկաև

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

նկար

ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտի կազմակերպված դուրսբերումը Ղազախստանից կսկսվի հունվարի 13-ին, ասել է Ղազախստանի նախագահ Տոկաևը, գրում են տեղական ԶԼՄ-ները։

Նա շատ հաջող է գնահատել խաղաղապահների առաքելությունը, որոնք կարևոր դեր են խաղացել երկրում իրավիճակի կայունացման գործում։

Հիշեցնենք, որ հունվարի սկզբից մեկնարկած ցույցերի պատճառով Ղազախստանում հայտարարվել է արտակարգ դրություն, բախումներն ուժայինների և քաղաքացիների միջև շարունավում են, երկու կողմից էլ կան զոհեր: Ղազախստանի ղեկավարությունը դիմել է ՀԱՊԿ-ին՝ կառույցի հավաքական զորախմբի աջակցությունը խնդրելու: Հայկական կողմը մոտ 100 զինվորական է ուղարկել Ղազախստան ՀԱՊԿ առաքելության շրջանակում: Նրանք պետք է պահպանեն Ղազախստանի ռազմավարական օբյեկտները:

--00—ԼՄ