ՀԱՊԿ խաղաղապահները Ղազախստանից դուրս կբերվեն մինչև հունվարի 19-ը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

զաս

ՀԱՊԿ հավաքական ուժերի խաղաղապահ զորախումբը Ղազախստանից դուրս կբերվի մինչև հունվարի 19-ը։ Այս մասին Belarus-1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Գրեթե մեկ շաբաթվա ընթացքում բոլոր ստորաբաժանումների ողջ անձնակազմը դուրս կբերվեն մշտական ​​տեղակայման կետեր, իսկ եթե եղանակը չմիջամտի, ապա ՌԴ պաշտպանության նախարարության պլանի համաձայն՝ նախատեսվում է բոլորին վերադարձնել մշտական ​​տեղակայման կետեր՝ հունվարի 19-ը ներառյալ»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

--00--ԱՀ