ՀՓՋ-ների շենքային պայմանների բարելավումը եղել է 2021թ.-ի առաջնահերթություններից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

ղզցղզց

Շիրակի մարզի 38 անտառամերձ բնակավայրերում ձևավորվել են 45 կամավոր հրշեջ խմբեր՝ 305 մարդու ներգրավվածությամբ: Ստեղծվել են նաև պատանի հրշեջ փրկարարական 49 թիմեր, որոնցում ընդգրկված են բարձր դասարանի 344 աշակերտներ` 52 դպրոցներից: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Շիրակի, Արագածոտնի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունների պետերը հանդես են եկել 2021 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվություններով: Նիստերը վարել է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Կարապետ Մանուկյանը:

Շվեյցարիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության հետ իրականացվող «Տարածքային արագ արձագանքման թիմերի ստեղծում» ծրագրերի շրջանակներում` Շիրակի մարզային փրկարարական վարչության և Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատի բազայի հիման վրա ստեղծվել է «Շիրակ» քաղաքային որոնողափրկարարական միջին թիմը: INSARAG-ի ներքին որակավորում անցած քաղաքային որոնողափրկարարական թիմը 2021 թվականին 32-ժամյա դաշտային վարժանք է անցկացրել: Անցած տարի շահագործման են հանձնվել Ախուրյանի և Գյումրի 2 ՀՓՋ-ների շենքերը: Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատի շենքի կառուցումը շարունակվում է:

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության գործունեությունը հիմնականում ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության համակարգերի նախապատրաստմանը, արտակարգ իրավիճակների և դեպքերի արձագանքմանը, մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայությանը, կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը, հրշեջ-փրկարարական ուժերի պատրաստականության բարձրացմանը և այլն: Տարվա ընթացքում վերանորոգվել է Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի պահեստային ավտոկայանատեղին, այն հարմարեցվել է որպես ուսումնավարժությունների անցկացման շինություն, որտեղ կարող է ստեղծվել ծխապատ գոտի: Շարունակվում են Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և Ապարանի ՀՓՋ-ի շենքերի նորոգման աշխատանքները:

Տարեկան կտրվածքով պլանային առաջադրանքները կատարվել են նաև Արմավիրի մարզում: Մարզային փրկարարական վարչության կողմից աշխատանքներ են տարվել մարզում առկա անսարք շչակների վերանորոգման և 18 նոր շչակների ձեռքբերման ուղղությամբ:
5 ջրածորաններ համապատասխանեցվել են հրշեջ ավտոմեքենաների մարտավարատեխնիկական տվյալներին և շահագործման են հանձնվել 8 նոր հիդրանտներ:

Մարզային փրկարարական վարչությունների պետերը հանդես են եկել առաջարկություններով՝ հիմնականում ուղղված բնակչության, քաղաքացիական պաշտպանության համակարգերի կատարելագործմանը և ծառայության առավել արդյունավետ կազմակերպմանը:

--00--ՍԳ