Պուտինը և Օրբանը բանակցություններ են անցկացրել Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

 

տռռեգտեռգ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը բանակցություններ են անցկացրել Մոսկվայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ՌԴ ղեկավարը հատկապես նշել է էներգետիկայի դերը երկու երկրների համագործակցության մեջ: «Չնայած բոլոր սահմանափակումներին, անցյալ տարվա 11 ամսում ապրանքաշրջանառության ծավալն աճել է 30 տոկոսով: Դա լավ ազդակ է, շարունակվում են խոշոր նախագծերը. ատոմային էլեկտրակայանի կառուցումը»,-պատմել է Պուտինը: Նրա խոսքով՝ իրենց հաջողվել է վառելիքի մատակարարումների կայունության հասնել «Գազպրոմ»-ի հետ Բուդապեշտի համաձայնագրի շնորհիվ:

Նախագահն ընդգծել է, որ այդ պայմանագիրը ստորագրվել է մինչև 2036 թվականը և ավելի ցածր գին է ապահովում, քան Եվրոպայում: Իր հերթին Օրբանը նշել է, որ ողջ մայրցամաքն էներգաճգնաժամ է վերապրում, բայց Հունգարիան շնորհակալ է այդ պարտավորագրի համար և պլանավորում է ավելացնել մղաքանակը: Ղեկավարները նաև արծարծել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը: Պուտինը հայտարարել է, որ այժմ մշակվում է Հունգարիային COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի արտադրության տեխնոլոգիան փոխանցելու հարցը:

«Չնայած բոլոր ճգնաժամային սահմանափակումներին, իսկ մենք ջանում ենք պայքարել նույնիսկ համատեղ, ավելի քան 5 միլիոն չափաբաժին պատվաստանյութեր ենք մատակարարել, և ձեզ մոտ գրանցել եք «Սպուտնիկ Լայթը»»,-նշել է Ռուսաստանի նախագահը: Հունգարիայի նախագահը շնորհակալություն է հայտնել նրան պատրաստուկի՝ երկիր մատակարարման համար: Բաց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
--00--ՍԳ