Թրամփը Օրբանին անվանել է «մեծագույն առաջնորդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Capture1

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պատիվ է համարել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպումը՝ քաղաքական գործչին անվանելով «մեծագույն առաջնորդ», որը հարգված է ողջ աշխարհում։

Ուրբաթ երեկոյան Թրամփը հյուրընկալել է Օրբանին Մար-ա-Լագոյի կալվածքում։ Բանակցությունները տևել են մոտ մեկ ժամ, որին հաջորդել է ընթրիք ու համերգ։

Նախկին նախագահի մամուլի ծառայությունը նշել է, որ Թրամփն ու Օրբանը «քննարկել են Հունգարիային և ԱՄՆ-ին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ յուրաքանչյուր ազգի համար ամուր և անվտանգ սահմանի կարևորությունը»։

«Ինձ համար պատիվ էր երեկ երեկոյան Մար-ա-Լագոյում հյուրընկալել Վիկտոր Օրբանին և նրա գեղեցկուհի դստեր՝ Կլարային՝ որպես իմ հյուրերի: Վիկտորը մեծագույն առաջնորդ է, ում հարգում են ամբողջ աշխարհում»,- գրել է Թրամփը Truth սոցիալական ցանցում:

--00—ՅՄ