Հնդկաստանում նվազել են COVID-ով հիվանդացության աճի տեմպերը, առողջապահութան նախարարություն

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 4,  24 News

հնդկաստան

Հնդկաստանի առողջապահութան նախարարությունը հաղորդել Է կորոնավիրուսով ախտահարումների աճի տեմպերի կտրուկ նվազման մասին. փետրվարի 4-ին նոր դեպքերի թիվը Է 13 տոկոսով ընկել Է մեկ օր առաջվա համեմատությամբ, դրա հետ մեկտեղ դրական արդյունքների մակարդակը (թեստի դրական արդյունքով մարդկանց տոկոսը) կազմել Է 10 տոկոսից պակաս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կորոնավիրուսի երրորդ ալիքը երկրում սկսվել Է այս տարվա հունվարի սկզբից: Առողջապահութան նախարարության տվյալներով՝ հիվանդության դեպքերի թվի աճը պայմանավորված Է օմիկրոն շտամով, COVID-ով հիվանդների առավելագույն օրական աճը կազմել Է 347,2 հազար մարդ: Առողջապահութան նախարարության տվյալների համաձայն, անցած օրվա ընթացքում հայտնաբերվել Է 149,3 հազար նոր ախտահարված, դրա հետ մեկտեղ նույն ժամանակաշրջանում ապաքինվել Է 246,6 հազար մարդ եւ 1072 հոգի մահացել Է:

Հիվանդության ակտիվ դեպքերի թիվն անցած օրվա ընթացքում նվազել Է գրեթե 100 հազարով եւ կազմել 1,43 միլիոն, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը գերազանցել Է 40 միլիոնը: Ընդ որում՝ իշխանությունները նշում են, որ դրական արդյունքների մակարդակը (թեստի դրական արդյունքով մարդկանց տոկոսը) միջին հաշվով շաբաթվա ընթացքում նվազել Է մինչեւ 12,03 տոկոս:

Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում Է մնում COVID-ի հայտնաբերված դեպքերի թվով: Առողջապահութան նախարարության վերջին տվյալների համաձայն, ընդամենն անցյալ տարվա մարտից, երբ երկրում սկսվել Է համավարակը, ախտահարվածների ընդհանուր թիվը գերազանցել Է 41,9 միլիոնը, ապաքինվել ավելի քան 40 միլիոնը, մահացել Է 500 հազարից ավելի մարդ։

 --00—ՄՀ