Ուժեղացված ծառայություն․ գրանցվել է ճանապարհային երթևեկության կանոնների 4386 խախտում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները փետրվարի 1-ից 7-ը մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4386 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 55 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 69, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 5 անձ։ 31 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 38-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 5-ը՝ առանց համարանիշերի, 75-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։

Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Տեղեկացնենք, որ հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով որոշակի դժվարություններ են առաջացել վարորդների համար։ Ճանապարհային ոստիկանությունը բոլորին հորդորում է հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և մեքենաների արագությունն ընտրել՝ հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը։

--00—ԼՄ